«Ասացի բալես մի գնա, ասեց չէ՛ մամ պիտի գնամ, որ մեր 18-19 տարեկան երեխեքին պաշտպանեմ»․ հերոս Գոռի պատմությունը

«-Բալես մի գնա, _Չէ՛ մամ պետք է գնամ, որ մեր 18-19 տարեկան երեխեքին պաշտպանեմ, _Բայց դու էլ ես երեխա, _Չէ մամ, ես էլի իմ կյանքը ապրել եմ»։ Այսպես ասաց Գոռը ու դուրս եկավ տնից, իսկ ճանապարհը տանում էր դեպի դիրքեր, դեպի ռազմաճակատ։

Գոռ Գևորգյանն այն հերոսներից էր, ով չխնայեց ամենաթանկը՝ կյանքը։ Նա գնաց, պայքարեց ու դարձավ լեգենդ, իրական լեգենդ։ Գոռը ծնվել է 1992 թ-ին: Ինչպես միշտ հերոս Գոռը իր խոսքի տերն եղավ և իր կյանքի գնով պաշտպանեց 18-19 տարեկան զինվորներին:

Գոռը 1 ամսից ավել առաջնագծում էր։ Նա իր կյանքը տվեց Շուշիին ու ընկավ հենց նրա մատույցներում։ Նոյեմբերի 6-ին հերոսը բռնեց անմահների ուղին, նա բարձրացավ դեպի վեր ու երկնքում միացավ իր հերոս ընկերներին՝ ծանր հետք թողնելով իր հարազատների, ընկերների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչում էին մեծ հայրենասերին:

Նոյեմբերի 9-ին տեղի ուենցավ հերոսի հուղարկավորությունը և հենց այդ օրն էլ լսվեց ցավալի լուրը՝ փոխզիջման մասին, որը կրկնակի ցավ էր Գոռի հարազատների համար: Հերոս Գոռի քրոջ ու նրանց ընտանիքի ցանկությունն է, որ ճանաչեն հերոսին։