Պատերազմը հաղթահարած ՀԵՐՈՍ ԶՈՒՅԳԸ. կարդացե՛ք խիզախ հայորդու՝ Սպարտակ Հարությունյանի մասին

Սպարտակը և Գրետան պատերազմի փորձությունների միջով անցած Հերոս զույգն է:

Սպարտակ Հարությունյանը (Պատոն) 44-օրյա պատերազմի մասնակից Հերոս է:

Հերոսը Շուշիում ծանր վիրավորում է ստացել երկու ոտքից և այժմ ապաքինվում է։ Խիզախ Հայորդին նպատակ ունի ապաքինվելուց հետո նորից համալրել Հայոց Բանակի շարքերը:

Սպարտակի սիրելի կինը, մեր Հերոսի հետ անցնում է բոլոր դժվարությունների միջով։

Մեր Հերոս Սպարտակին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, իսկ այս գեղեցիկ զույգին՝ հարատև երջանկություն: