Նա տեղափոխել է վիրավոր զինվորների, փրկել բազմաթիվ կյանքեր՝ ընկնելով կրակի տարափի տակ․ ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆԸ մինչև մահ հավատարիմ մնաց իր մասնագիտությանը

Մեր հերոսներից է Տիգրանը, ով կռվի ամենաթեժ կետերից մեկում՝ Կարմիր շուկայի հատվածում, հոկտեմբերի 28-ին բուժանձնակազմի հետ մարտադաշտից ութ զինվորի է տեղափոխել։
Շտապելով փրկել մյուսիներին՝ հայտնվել է թշնամու կրակի տակ։ Նա անմահացել է անավարտ թողնելով բժշկի առաքելությունը, որն իրականացնում էր պատերազմի մեկնարկից ավելի քան մեկ ամիս առաջ:

Ռազմաճակատ օգնության շտապող բժիշկը վիրավոր զինվորի համար փրկության հույս է: Սա փաստում են բոլորը։ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, ռազմական բժիշկ Տիգրան Ավագյանն այն նվիրյալներից է, ով անխոս ապացուցեց իր մասնագիտությանը հավատարմությունը։

Պատերազմի թեժ կետերում Տիգրան Ավագյանը՝ բժշկի կոչմանը հավատարիմ՝ փրկում էր հայրենիքի համար մարտնչող հերոսների կյանքերը: Անտեսելով պատերազմի սաստկությունն ու վիրավորներ տեղափոխելու անհնարինությունը՝ Տիգրանին հաջողվում էր անել անկարելին։

Նա մարդկային բարձր հատկանիշներով օժտված, գրագետ և պատրաստված ռազմական բժիշկ էր: Նա պայքարում էր Հադրութում ու այնտեղից դեպի Ջրական(Ջաբրայիլ) շարունակ տեղափոխել է վիրավորված զինվորներին՝ փրկելով բազմաթիվ կյանքեր: