«Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը». հզոր մտքեր Գարեգին Նժդեհից, որոնք կարող են դառնալ քո կարգախոսը
Գարեգին Նժդեհն այն հայ ազգային-քաղաքական և ռազմական հզոր գործիչն էր, ով ծավալում էր հայ ժողովրդի շահերից բխող գործունեություն, թե՛ հայրենիքում, թե հայրենիքի սահմաններից դուրս: Նրա մտքերը կարևոր դեր ունեն յուրաքանչյուր հայի կյանքում և շատերիս համար նույնիսկ կարող են կյանքի կարգախոսներ լինել:
Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում Նժդեհի հզոր մտքերը:
Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:
Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:
Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:
Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև հաղթական հայրենիք չի ունենա:
Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:
Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը՝ վերադաստիարակությունն է:
Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով: