«Մենք պառկեցինք խրամատում, սպասեցինք մինչև գերմանական տանկերն անցնեն ու պայթեցրինք դրանք». ինչպե՞ս ՀԱՅԵՐԸ փրկեցին ռուսներին ԼԵՆԻՆԳՐԱԴԻ շրջափակումից

Լենինգրադի շրջափակմումը համաշխարհային պատերազմի ամեասարսափելի էջերից մեկն է:

Շրջափակման ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ է մահացել, սակայն նրանցից միայն 3-4% ռմբակոծություններից ու կրակոցներից։ Մնացածը մահացել են սովից, ցրտից ու հիվանդություններից։ Սովն ու անդադար մարտերը շարունակվել են 872 օր։

Նույնիսկ այսօր գտնում են զինվորների մնացորդներ, որոնք հացի փշուրներ էին պահում պարկուճների մեջ։ Այսպես էին անում հայրենի քաղաքը պաշտպանող լենինգրադցիները․ խրամատների զինվորներին ավելի լավ էին կերակրում, քան շրջափակված քաղաքի սովորական քաղաքացիներին, ու հազվադեպ կարճատև ժամանակով ազատ արձակվելիս զինվորներն այդ փշուրները հարազատներին էին տանում։

Գրեթե մեկ միլիոն (որոշ տվյալներով՝ մեկուկես միլիոն) մահացած խաղաղ բնակիչներից բացի Լենինգրադի համար 872-օրյա կռիվը խլել է մոտ 800 հազար խորհրդային զինվորների կյանք։ Մոտ 100 հազարը հայեր, այդ թվում՝ տեղացի, լենինգրադցի մասնակցեցին, 20 հազարը չտեսան քաղաքի ազատագրումը։ Երաժիշտը տանկիստ էր դառնում, նկարիչը՝ հրետանավոր, իսկ գիտնականը հետևազոր էր գնում։

Նյուրնբերգում մահացած բնակիչների վերաբերյալ հնչել է 632 հազար թիվը. ոչ զինվորականների, այլ խաղաղ բնակիչների։ Սակայն Նյուրնբերգին հայտնի չէր սարսափելի վիճակագրությունն ամբողջությամբ։ 

Լենինգրադի համար կռվել են Խորհրդային միության հերոս տասը հայեր, այդ թվում՝ կրկնակի հերոս, Սևծովյան ու Բալթյան նավատորմի գրոհային օդաչու, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը։

Կամ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը՝ Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի նախկին պետը։ 

Շարքային Անդրանիկ Մնացականյանը կռվել է Պսկովի ու Նովգորոդի մոտակայքում, հետո տանկահրաձիգային դիվիզիայի շարքում հայտնվել է Լենինգրադի մոտակայքում։

Մնացականյանը պատմում էր, որ նրանք պարկում էին խրամատներում, սպասում էին մինչև գերմանական տանկերն առանց նկատելու կանցնեին նրանց վրայով։

Այն մարդիկ, որոնց տանկերը չէին ճխլում, կանգնում ու նռնակներով պայթեցնում էին թշնամու մեքենաներն արդեն հետևից։

«Մենք կռվում էին հողի յուրաքանչյուր մետրի համար, իմանալով, որ թշնամին կարող է մոտենալ սիրելի քաղաքին», — ասում է մարտիկը։

2015 թվականին Երևանում հուշարձան բացվեց ի հիշատակ շրջափակված Լենինգրադի երեխաների և Մեծ Հայրենականում նրանց ողջ մնալու համար պայքարածների։ Պատերազմի տարիներին Հայաստանը ընդունել է շրջափակված Լենինգրադից հազարավոր տարհանվածների, այդ թվում մանկապարտեզների մոտ 200 սաների։