Ինչու՞ Րաֆֆու կինը որոշեց վաճառել ամուսնու դրամների հավաքածուն. շատ հուզիչ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որը քչերին է հայտնի

Հայտնի է, որ Րաֆֆու ընտանիքը նրա մահից հետո ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել: Նման ծանր իրավիճակը ստիպել է Րաֆֆու կնոջը՝ Աննային, վաճառել Րաֆֆու դրամների հավաքածուն: Այդ նպատակով 1896  թվականին Թիֆլիսից մեկնում են Պետերբուրգ, սակայն վաճառել չեն կարողանում:

Տիկին Աննան՝ ավագ որդու՝ Արամի հետ, մեկնում է Լոնդոն՝ հույս ունենալով, թե հավաքածուն այնտեղ կվաճառի: Բայց հանրակառքի մեջ գրպանահատները հավաքածուն գողանում են: Եվ քանի որ նույնիսկ վերադառնալու գումար չեն ունենում, մնում են Լոնդոնում: