«Պատերազմի օրերին «Մորս չասեք, որ զոհվել եմ» երգով հայտնի դարձած ՀԵՐՈՍԸ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Տիգրանին
Տիգրան Ժորայի Հարությունյանը ծնվել է 1999 թվականին Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ՝ ժողովրդական երգեցողություն բաժին։ Գրում էր, երգում, ստեղծագործում:

Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականին՝ չորրորդ կուրս փոխադրվելուց հետո: Պատերազմի առաջին իսկ օրից մասնակցել է մարտերին, հենց սկզբից միացել է Ջրականի և Հադրութի մարտերին, կռվել մեծաթիվ ուժերի դեմ:

Պատերազմի օրերին իր «Մորս չասեք, որ զոհվել եմ» երգով ձեռք է բերել ճանաչում:
Զոհվել է հոկտեմբերի 14-ին հարավային ճակատում: Հետմահու հրատարակվել է նրա «Սև Արագիլ» ժողովածուն:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին... Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...