Լսե՞լ եք ՎՈՎԱ ՓՂԻ մասին. ահա, թե ինչ իրարանցում էր նա սարքել ԵՐԵՎԱՆՅԱՆ փողոցներում

Վովա փիղ, Երևանի կենդանաբանական այգու փիղն էր, որը հայտնի է դարձել իր փախուստով, որը տեղի է ունեցել 1970 թվականի հունիսի 28-ին։ Խորհրդային Միությունում իր չափերով երկրորդ փիղն էր։

Ըստ փաստաթղթերի Վովա փիղը ծնվել է 1927 թվականին, մեկ տարեկան հասակում Հնդկաստանից տեղափոխել էին Խորհրդային Միություն։ Սկզբում ապաստանել էր Ռուսաստանի, ապա Ուկրաինայի կենդանաբանական այգիներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին կենդանաբանական այգին տարհանում են, տրանսպորտի բացակայության պատճառով վարժեցնողն ու փիղը ոտքով ճանապարհ են ընկնում և 1941 թվականի աշնանը հասնում են Երևան։

Փախուստի նախադրյալներ

Կենդանաբանական այգու բացումից առաջ փիղը համարյա ազատ էր, բայց 1945 թվականից հետո նրան փակեցին վանդակում։ Հետագա 30 տարիների ընթացքում ոչ փղարանի չափերը, ոչ էլ կենդանու սնունդը չէին ավելացել։ Կենդանին մեկ անգամ ջարդելով պատը դուրս էր եկել ու բարձրացել կողքի բլուրը արածելու։

1970 թվականի հունիսի 28-ի առավոտյան Վովան դուրս է գալիս կենդանաբանական այգու դարպասներից և չենթարկվելով ոչ մեկին մտնում Մյասնիկյան պողոտա։ Վարժեցնողը այդ օր բարձր տաքությամբ պառկած էր, իսկ ուրիշ ոչ մեկի փիղը չէր լսում։ Փիղը հարձակվում է անցնող տրոլեյբուսի վրա, ճզմում ետնամասը, իսկ հետո՝ հարձակելով կանգնած ՈւԱԶ ավտոմեքենայի վրա, ժանիքներով բարձրացնում և նետում մի կողմ։

Պայքարն ավարտվեց Վովայի պարտությամբ - YouTube

Արդյունքում ջարդում է ժանիքը, որի ցավը ավելի է կատաղեցնում կենդանուն։ Զինվորներ են կանչում, որոնք փորձում են կրակելով կանգնեցնել կենդանուն։ Հետո գալիս է զրահապատ մեքենա, որը կենդանուն ետ՝ դեպի կենդանաբանական այգի քշելու անհաջող փորձից հետո, հարվածելով տապալում է նրան ու սպանում։

Ենթադրյալ պատճառներ

  • Հասկանալով, որ կենդանին սննդի կարիք ունի, որը չեն կարողանում ապահովել, պատը չէին փակել և նա ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս սնվելու։ Նրան միշտ վերադարձնողը վարժեցնող Իվան Շչերբանն էր, որը 1970 թվականի հունիսի 27-ին մի փոքր ուշանում է և փղի հետ վերադառնում են այլ ճանապարհով, որտեղ փիղը կպչելով էկեկտրական սյուներին, հավանաբար թեթև հոսանքահարվում է, որն էլ համարում են կատաղելու և չենթարկվելու պատճառ։
ՖՈՏՈ. 47 տարի առաջ փախավ Վովա փիղը | Armlur – Լուրեր Հայաստանից
  • Հերձելուց կենդանու լեղապարկից դուրս եկող ծորանից հինգ բռունցքի մեծության քար էին հանել, որն էլ ըստ ոմանց եղել էր կենդանու կատաղության պատճառը, թեև, ըստ ՀՀ Բնության պետական թանգարանի անանասբույժ Լյովա Հակոբյանի, դա կենդանու վարքի վրա չէր կարող ազդել։
  • Ըստ մի այլ վարկածի կենդանու կատաղության պատճառը էգի բացակայությունն էր։ Վովան ընկերուհի էր ունեցել 1953 թվականից մինչև 1968 թվականը։