«Մամ, հոգնել եմ նկարներից, եր՞բ եմ պապային գրկելու». ճանաչե՛ք հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ կյանքը զոհած ՀԵՐՈՍ Մհերին
Մհեր Ռադիկի Հայրապետյանը ծնվել է 1985 թվականի ապրիլի 1-ին Գորիսում։ Հայոց բանակ զորակոչվել է 2003 թվականին: Ծառայել է Սովետաշենի զորամասում։ Ծառայությունը ավարտելուց հետո մեկնել է ՌԴ, իսկ հայրենիք վերադառնալուց որոշ ժամանակ անց ամուսնանում է ու ընտանիք կազմում։
2014 թվականին զինվորական ծառայության է անցնում Գորիսի զորամասում որպես պահեստապետ, այնուհետև հետախույզ վարորդ։

Մասնակցել է և՛ Ապրիլյան քառօրյա, և՛ վերջին՝ 44-օրյա պատերազմին: Մարտեր է մղել առաջին իսկ օրվանից, իր կյանքի հաշվին փրկել է բազմաթիվ կյանքեր, տեղափոխել զոհվածների աճյուններ։
Ավաղ, սեպտեմբերի 30-ին անօդաչուի արկի բեկորներից մահացու վիրավորում է ստացել ու դարձել ընտանիքի ու ողջ հայ ազգի անմահ հերոսը…

Ուներ երկու երեխա՝ տղան՝ 6 տարեկան և դուստրը՝ 2 տարեկան։ Որդին շատ է կարոտում իր հայրիկին, անընդհատ ասում է՝ մայրիկ հոգնել եմ նկարներից, եր՞բ եմ հայրիկիս գրկելու։ Իսկ աղջիկը չի հիշում, միայն հայրիկ է կանչում…
Արթուրի մարմինը դեպքից միայն 5 ամիս անց գտան…
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին... Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...