Մանկության ընկերները զոհվեցին միասին. ՀԵՐՈՍՆԵՐԻՑ մեկին գտան պատերազմի ավարտից 1 տարից հետո, ճանաչե՛ք նրանց

….Պատերազմի ավարտից 1 տարի անց միայն գտնվեց Արտակը` Արմանի լավագույն ընկերը։ Արմանն ու Արտակը մանկության ընկերներ էին, Կոտայքի մարզի Կամարիս գյուղից, միմյանցից շատ տարբեր և միևնույն ժամանակ իրար շատ նման։

Նրանց ճանաչող ցանկացած մեկը կարող է պատմել նրանց ընկերության, ընկերասիրության և նվիրվածության մասին։ Նրանք միասին կիսում էին իրենց և՛ դժվարությունները, և՛ ուրախությունները, անմնացորդ նվիրված էին միմյանց ու բոլոր ընկերներին, բոլորին անվերապահորեն օգնում և աջակցում էին։

Չնայած իրենց երիտասարդ տարիքին` վայելում էին իրենց շրջապատի` մեծի ու փոքրի հարգանքը։ Նրանք երկուսն էլ մեծ անհատականություն էին….աչքի էին ընկնում իրենց խենթ ու խելառությամբ, ազնվությամբ, համարձակությամբ ու քաջությամբ, իրենց վեհությամբ ու արժանապատվությամբ։

Երկուսն էլ սիրում էին կյանքը ու սիրում էին ապրել…. ինչպես կյանքում, այնպես էլ երկնքում իրար միայնակ չթողեցիք, վստահ եմ` երկնային արքայության մեջ եք… Ձեր ընկերությունը օրինակ է լինելու բոլորի ու հետագա սերունդների համար…ձեր ոգով դաստիարակվելու են սերունդներ…

ՏՂԵ՛ՐՔ, դուք ապրելու եք հավերժ, որովհետև ձեր գործն անմահ է…..