Գիտե՞ք՝ որոնք են Յոթ Վերք եկեղեցու նկարի յոթ վերքերը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, որոնք քչերին է հայտնի

Գյումրիում գտնվող Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցին կամ Սուրբ Յոթ Վերքը կառուցվել է 1874-1886 թվականներին:

2014 Prowincja Szirak, Giumri, Katedra Matki Bożej (02).jpg

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում:

Մարիամ Աստվածածնի յոթ վերքերը

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

Հիսուսի տաճարին հանձնելը
Եգիպտոս փախչելը
տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
խաչը տանելը
Հիսուսի մահը խաչին
Հիսուսի մարմնի ստանալը
Հիսուսի գերեզման դնելը
: