«Միակ նրա շռայլությունն էր թեյը». ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Րաֆֆու կյանքից, որոնք հիշում էր Շիրվանզադեն

Շիրվանզադեն և Րաֆֆին մտերիմ ընկերներ էին:

«Մի անգամ,- պատմել է նրան Րաֆֆին,- կէս գիշերին ծխել ուզեցի պարապելու ժամանակ: Ծխախոտս վերջացել էր: Միեւնոյն ժամանակ եւ սաստիկ քաղցած էի: Գրպանումս ունեի երեք կոպէկ: Մտածեցի՝ ի՞նչ գնէլ՝ ծխախո՞տ, թէ՞ հաց»: 

Րաֆֆին, այնուամենայնիվ,  ընտրել է հացը, թեեւ թե՜ նրա կինը, թե՜ ճանաչողները, պատմում էին, որ նա ծխում էր անդադար:  

«Միակ նրա շռայլութիւնն էր թէյը: Գիշերը գրեթէ մինչեւ լոյս պարապելով, նա շարունակ խմում էր թանձեւ թէյ ու ծխում, անվերջ ծխում»: