Նույնիսկ մահամերձ ժամանակ Շիրվանզադեն չէր կորցնում իր հումորը․ միայն իմանաք, թե ինչպե՞ս է բժշկուհին համոզել նրան դեղ սրսկել

Ստեփան Զորյանը պատմում է, թր մահվանից մի քանի տարի առաջ Շիրվանզադեն շատ լուրջ հիվանդացել էր թոքերի բորբոքումով:


Պառկած էր Երևանի 2-րդ հիվանդանոցում, առանձին սենյակում։ Որպեսզի ծեր սիրտը դիմանա հիվանդությանը, բժիշկները շուտ-շուտ կանֆորա էին սրսկում: Բայց այդ բանը դուր չէր գալիս հիվանդին, և նա քույրերին չէր թողնում այդ անելու: Մի օր էլ, երբ նա այդպիսի քմահաճություններ էր անում, ներս եկավ մի երիտասարդ բժշկուհի թե քույր և համարձակ մոտեցավ հիվանդի մահճակալին:


-Ընկե’ր Շիրվան, չէ՞ որ Դուք սիրում եք գեղեցիկ աղջիկներ, թողեք ուրեմն ես ինքս սրսկեմ Ձեզ:
Հիվանդի դեմքին փշված ժպիտի նման մի բան խաղաց. նա ակնոցը, բարձի տակից վերցնելով, դրեց աչքերին և զննաբար նայեց աղջկան:
-Այո’, ճիշտ է , գեղեցիկ աչքեր ունես: Սրսկի’ր: