Տայքի 7 հրաշալիքներից մեկը համարվում է այս վանքը, որը թուրքերը ներկայացում են որպես վրացական․ ահա թե ո՞ր վանքի մասին է խոսքը

Օշկվանքը կառուցվել է Տայքի Բագրատ և Դավիթ կյուարպաղատների կողմից 963-973 թվականներին։ Համալիրը նվիրված է Սուրբ Հովհաննես Մկրտիչին։

Եկեղեցին տարածաշրջանի ամենամեծ խաչաձև գմբեթավոր եկեղեցին է, որն իր նշանակությունը պահպանել է մինչև 15–րդ դարի վերջը։ Ատրպետի վկայությամբ Օշկվանքը համարվում է Տայքի 7 հրաշալիքներից մեկը։

Այս հուշարձանը միշտ անվանվել է Օշկվանք կամ Էօշքվանք։ Եկեղեցու կառուցման ժամանակ գյուղի բնակիչները եղել են հայեր, դրա համար էլ հուշարձանի անվանման բաղկացուցիչ մաս դարձավ «վանքը»։
Իսկ 1985 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում։