«Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ,դա այն էր,որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր». գիտե՞ք՝ ում մասին են Գուրգեն Մահարու այս խոսքերը

Գուրգեն Մահարու այս խոսքերը Ակսել Բակունցի մասին են, որի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ ստորև:

Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլև կյանքում: Մոլորություններ չուներ,եթե չհաշվենք ծխախոտը… Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ,դա այն էր,որ փողոցում կկռանար ,կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.
    -Ոչ մի հող այսպես չի բուրում,չէ՞…
Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով, ուր ապրում և ստեղծագործում էր մեծ, անկրկնելի Ակսել Բակունցը: Նա հիմա լեգենդ է, երգ ու էլեգիա, ու փողոցից այլևս չես տեսնի նրան իր համեստ, փոքրիկ սենյակում` նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս… Ես վերջին անգամ նրան տեսա, երբ նա երեսունյոթ տարեկան էր,և այդպես էլ մնաց իմ հուշերում…