«Շեֆ խոհարար չեն դառնում, այլ ծնվում են»․ տիկին Աննայի պատմությունը

Շեֆ խոհարար չեն դառնում, այլ ծնվում են։ Հենց այս դիրքորոշմամբ էլ շարժվում է տիկին Աննան։ Այս չափանիշը դարձել է նրա կյանքի հիմնական սկզբունքներից մեկը։ Նա դեռևս վաղուց խոհարարության ոլորտ է մտել ու դարձել մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ խոհարարը։ Տիկին Աննան մանկուց յուրահատուկ վերաբերմունք է ունեցել խոհանոցի նկատմամբ, սիրել է փորձարկումներ անել ու ադ էլ դարձել է նրա հաջողության ճանապարհը։

Աննան կարծում է, որ այդ ջիղը նրան փոխանցվել է պապիկից, որը հայտնի շեֆ խոհարար է եղել Վրաստանի ռեստորաններից մեկում։ Աննան զբաղվում է այս մասնագիտությամբ ոչ հանուն փողի։ Նա սկսել է տանը թխվածքներ պատրաստելուց, հետաքրքիր պահածոներ է պատրաստել, տարայի մեջ գեղեցիկ ձևավորել թթուն։

Առաջին քայլը դեպի «մեծ խոհանոց» արել է հեռավոր 1998թ-ին, երբ նրան աշխատանքի են ընդունել մայրաքաղաքի ռեստորաններից մեկում։ Համբարձումյանն իր աշխատանքում ամենաբարդը համարում է անձնական կյանքի համար ժամանակի բացակայությունը։ Բայց նա կարողանում է համատեղել այդ ամենը՝ չմոռանալով մոր և տատիկի դերի մասին։ Ուստի նրան միշտ չի բավականացնում ժամանակը։ Բայց ինչպես ամեն հայ կին նա կարողանում է ամեն ինչի տակից դուսր գալ։