«Ընդամենը 1 ամսվա ծառայող էր, բայց հասցրել էր շնորհակալագիր ստանալ իր ծառայության համար». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գևորգին

Գևորգ Գրիգորի Քառյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 3-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Ավարտել է տեղի թիվ 8 միջնակարգ (հետագայում ավագ) դպրոցը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է ըմբշամարտի, այնուհետև ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ բնակություն հաստատելով Նովոռոսիյսկ քաղաքում։ Ընդունվել է տեղի Ռադիոէլեկտրոնային գործիքաշինության քոլեջ՝ ավտոդիակնոստիկայի ֆակուլտետ։

2019 թվականին վերադարձել է Հայաստան և ծառայության անցել Կապան քաղաքի զորամասում։ Զինվորական երդման ժամանակ Գևորգի հայրը՝ Գրիգոր Քառյանը, ստացել է շնորհակալագիր ազնիվ, բարեխիղճ, կարգապահ զավակ դաստիարակելու համար։

Գևորգը եղել է հրետանու հաշվարկող, հետախույզ-հեռաչափորդ։ Պատերազմի առաջին իսկ օրից ծանր մարտեր է մղել Ջրականում (Ջաբրայիլ): Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին անօդաչուի հարվածից։

2020թ հոկտեմբերի 19-ին ՀՀ Արմեն Սարգսյանի կողմից հետմահու պարգևատվել է «Մարտական ծառայության համար» մեդալով։

2021 թվականի հունվարի 28-ին Կապանի զորամասում Գևորգի և զինակից ընկերների հիշատակին տեղադրվել է խաչքար նրանց անուններով: 2021 թվականի մարտի 19-ին հետմահու պարգևատրվել է «Հովհաննես Թումանյան» մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...    
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...