«Ընդամենը 2 ամսվա զինծառայող էր, բայց շտապեց մարտի դաշտ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արմանին

Արման Հովհաննեսի Ղուլյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 2-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Սովորել է Սայաթ-Նովայի անվան թիվ 8 միջնակարգ (հետագայում ավագ) դպրոցում:

Դպրոցն ավարտելուց հետո 2019 թվականին ընդունվել է Երևանի Ճարտարապետության և Շինարարության Ազգային համալսարան։

Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականի ամռանը՝ կիսատ թողնելով ուսումը: Ծառայել է Ասկերանում:

Երկու ամսվա զինծառայող էր, բայց պատերազմին մասնակցեց առաջին իսկ օրվանից: Թշնամու դեմ թեժ մարտեր է մղել Ակնայի դիրքերում:

Հարազետների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 27-ին և զոհվել հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Սղնախի մարտերում:

Հուղարկավորվել է ապրիլի 9-ին: Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...