«Ընկերների հետ դիրքերից իջավ, որ վերադառնա տուն, բայց թշնամու ԱԹՍ-ն հարվածեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արթուրին

Սարգիս Լևոնի Անանյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 19-ին Աբովյան քաղաքում: Հաճախել է «ՆԱՆԵԻ ԺՊԻՏ» մանկական քոլեջը, այնուհետև թիվ 10 դպրոցը: Զուգահեռ հաճախել է Աբովյանի երաժշտական քոլեջի դաշնամուրի բաժինը և երգի խմբակը, ինչպես նաև ազատ ոճի ըմբշամարտի խմբակ:

Դպրոցն ավարտելով ընդունվում է Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարան՝ Էներգո բաժին, սակայն ընդամենը 5 օր հետո զորակոչվում Հայոց բանակ:

2014-2016 թվականներին ծառայել է Հադրութում: Մասնակցել է Ապրիլյան պատերազմին: Հետախույզ էր:

Մասնակցել է նաև Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին: Հոկտեմբերի 1-ին կամավորագրվում է և ընկերների հետ մեկնում Ջաբրայիլ:

Մինչև հոկտեմբերի 13-ը թեժ մարտեր է մղել թշնամու դեմ: Այդ նույն օրը ընկերների հետ դիրքերից իջավ, որ վերադառնա տուն, սակայն մարտական հերթափոխության ժամանակ թշնամու ԱԹՍ-ի հարվածից զոհվեց…

Զոհվեց հանուն Հայրենիքի, զոհվեց, որ մենք շարունակենք ապրել…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...