30-ամյա բացառիկ կադրեր. ինչպե՞ս ակադեմիկոս ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ նիստի ժամանակ վեճի մեջ մտավ ու տեղը դրեց ԳՈՐԲԱՉՈՎԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, որն այն ժամանակ ԵՊՀ ռեկտորն էր, ելույթ ունեցավ ԽՍՀՄ գերագույն խորհրդի նիստին և իր ելույթում ներկայարեց Հայաստանում այդ պահին տիրող իրավիճակը, ժողովրդական տրամադրությունները, ինչը խիստ դուր չեկավ Գորբաչովին:

Նա, ցիտելով ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարին, պնդում է, որ պետք է փոխզիջումներ որոնել՝ ղարաբաղյան հիմնահարցը լուծելու համար, սակայն նրան կոպիտ ձևով ընդհատում է ինքը՝ Գորբաչովը, մեղադրելով Համբարձումյանին պոպուլիզմի և ոչ կառուցողական մոտեցման մեջ:

Հիշեցնենք, որ Սորգեյ Համբարձումյանի անվան շուրջ մի անհավանական ու զավեշտալի պատմություն էր հյուսվել:

Նա արթնացել է վաղ առավոտյան ու զարմացել հաճախակի հեռախոսազանգերից, բոլորը զանգահարում ու խիստ անհանգստանում էին նրա առողջությամբ ու որպիսությամբ: Նրան կյանքի օրոք արդեն մահացած էին համարում:

Թերթերից մեկը, որին այդ ժամանակ, որքան էլ տարօրինակ է, հավատացել են, մահախոսական է հրապարակել Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանի` ակադեմիկոսի անվանակցի վախճանի մասին։ Ոչ մի անսովոր բան, եթե հիշատակի խոսքը չուղեկցվեր ռեկտորի լուսանկարով։ Սա, իհարկե, արդեն չափազանց էր: