Անժելիկա Կաշիրինա. ճանաչենք ժամանակակից ռուսական կինոյի ամենագեղեցիկ ՀԱՅՈՒՀՈՒՆ

Դերասանուհի Անժելիկա Կաշիրինան բոլորին հայտնի է իր դերերով այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Анжелика», «Барвиха», «Даешь молодежь!», «Эйнштейн. История любви» և այլն: Ընդհանուր առմամբ նրա ֆիլմագրության մեջ հաշվվում է մոտ երեսուն մեծ ու փոքր դերեր։
Եկեք ավելին իմանանք ռուսական կինոյի այս հայ աստղի մասին։

Анжелика Каширина: кто она, самая красивая армянка современного российского кино

Այսպիսով, մեր հերոսուհին ծնվել է 1986 թվականին բաշկիրական Սալավատ քաղաքում, բժիշկների ընտանիքում. ազգությամբ հայ հայրը քաղաքի ամենահայտնի վիրաբույժն էր, ռուս մայրը՝ սրտաբան։

Սակայն Անժելիկան և նրա կրտսեր քույրը՝ Քրիստինան, չգնացին իրենց ծնողների հետքերով։ Նրանց մանկուց հետաքրքրել է երգն ու պարը և տարիներ անց նրանք դարձել են պրոֆեսիոնալ դերասանուհիներ։

Сестры Каширины



Քույրերի իսկական ազգանունը Ասլանյան է։

Сестры Анжелика и Кристина

Այնուամենայնիվ, Անժելիկան իր աշխատանքում վերցրել է մոր օրիորդական ազգանունը:

Անժելիկան դեռ ուսանողական տարիներին սկսեց հանդես գալ թատրոնի բեմում։

Анжелика Каширина невероятно прекрасна


Ռուսական մեծ կինոյում Անժելիկան իր դեբյուտը կատարել է դեռ 2007 թվականին։ Սկսել է փոքր էպիզոդիկ դերերից։ Հայտնի դարձավ լեգենդար «Даешь молодежь!» շոուում նկարահանվելուց հետո։

В  «Даешь молодежь »


Անժելիկա Կաշիրինայի մասնակցությամբ ամենաուշագրավ կատագերկություններից մեկը «Անժելիկա»-ն էր։ Ըստ սյուժեի՝ այս ֆիլմի հերոսուհի Կաշիրինան ավելորդ քաշ ունի։ Ուստի բնական բարեկազմ դերասանուհին նկարահանման հրապարակում ստիպված է եղել հատուկ զգեստ կրել։

В фильме "Анжелика"
Հետաքրքիր է, որ 2018 թվականին Անժելիկան նկարահանման հրապարակում աշխատել է քրոջ՝ Քրիստինայի հետ։ Նրանք միասին նկարահանվել են հայտնի «Գրանդ» հեռուստասերիալում, որտեղ Անժելիկան խաղում էր սպասուհու դերը, իսկ Քրիստինան՝ մատուցողուհու։

Անժելիկան ավելի հայտնի է որպես կատակերգու դերասանուհի։ Սակայն նա ակտիվորեն փորձում է դուրս գալ զուտ հումորային կերպարից։

Այժմ Անժելիկան ներգրավված է երկու բարձր բյուջետային նախագծերում՝«Медиум» դետեկտիվում և «Снегурочка против всех» կինոկատակերգության մեջ։

Նշենք նաև, որ Անժելիկա Կաշիրինան հայտնի է նաև որպես Instagram-ի աստղ. նրա անձնական էջին բաժանորդագրվել է շուրջ 316 հազար հավատարիմ երկրպագու ամբողջ աշխարհից։