Այս ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ պատերը նկարազարդված են հրաշալի պահպանված որմնանկարներով, և միայն Տիրամոր դեմքն է վնասված. ի՞նչ եկեղեցու մասին է խոսքը և ո՞վ է վնասել Տիրամոր դեմքը

Խսքն Ախթալա եկեղեցու մասին է, որը նախկինում հայտնի է եղել Պղնձահանք անունով:

Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանի դին ամփոփվել է հենց Պղնձահանքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքը ուղղափառ) եկեղեցի։ Ըստ Գանձակեցու, այստեղ է ամփոփված նաև Իվանեի որդին՝ իշխան Ավագը:

Վանքը կառուցվել է 1188 Կյուրիկյան Կյուրիկե Գ արքայի դուստ Մարիամի կոմից: Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը:

1887-1889թթ. Ֆրանսիացի հնագետ, ճարտարագետ և երկրաբան Ժակ դը Մորգանը Ախթալայում հայտնաբերեց քարարկղային դամբարաններ` կավե, բրոնզե և երկաթե գտածոներով, որոնք թվագրվում են Ք.ա. 8-րդ դարով: Այստեղ նաև հայնտաբերվեց մեկ դամբարան, երբ մարդկանց դեռևս թաղում էին նստած դիրքով:

Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն:
Սուրբ Աստվածածնի պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով, և միայն Տիրամոր դեմքն է վնասված Լենկ Թեմուրի հորդաների կողմից:

Ի դեպ, ամրոցի մոտակայքում գտնվող լեռը կրում է հենց նրա անունը: Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի: Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է: Այստեղ պատմում են, որ որմնանկարների վառ գույները շեղում էին այցելուներին պատարագից, և քահանան զայրացած հրամայել է կրով պատել դրանք:

Վանքի տարածքը շրջապատված է X դ. Կյուրիկյան Բագրատունիների օրոք կառուցված ամրոցի բրգավոր պարսպապատերով, որոնք ձգվում են հյուսիսից հարավ, հրվանդանի ամբողջ պարագծով: