ԽՍՀՄ հետախուզության ՀԱՅ ԼԵԳԵՆԴԸ, ով դարձավ ՍՏԱԼԻՆԻ ամենավստահելի մարդը. ինչպե՞ս ՆԱ փրկեց ՖՐԱՆՍԻԱՆ

Խորհրդային հետախուզության հիմնադիրներից մեկի` գեներալ–մայոր Հովհաննես (Իվան) Աղայանցի անունը հայտնվել է Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի շնորհիվ։

Ի դեպ, Աղայանցը Վարդանյանի առաջին ուսուցիչն է եղել դեռ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին։

Գևորգ Վարդանյանի հուշերից. «Նա խիստ և միևնույն ժամանակ բարի ու ջերմ մարդ էր։ 1943 թվականին Թեհրանի համաժողովի ժամանակ հենց Աղայանցն էր պետական բարձունքներից   ղեկավարում, համակարգում  Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի վրա №1 ֆաշիստ դիվերսանտ Սկորցենու հարձակումը կանխելու լրջագույն օպերացիան։ Աղայանցին, ով ընդամենը 32 տարեկան էր, ենթարկվում էին 120 խորհրդային օպերատիվ աշխատակիցներ»։

Հենց Հովհաննես Աղայանցն էր Խորհրդային Միության վրա ֆաշիստական Գերմանիայի ներխուժումից 72 ժամ առաջ պարզել թշնամու հարձակման հստակ օրն ու նույնիսկ ժամը։

Հետախույզը ծնվել է 1911 թվականի օգոստոսի 28-ին Ելիզավետպոլում (ներկայիս Գանձակ, Գյանջա) հայ քահանայի ընտանիքում։

Բազմաթիվ ունակությունների մի քանի լեզվի փայլուն իմացության համար 1936 թվականին նրան ընդգրկեցին արտաքին հետախուզության մարմիններում, իսկ մեկ տարի անց ուղարկեցին  Փարիզի ռեզիդենտուրա օպերատիվ աշխատանքի։

Եվ այսպես, 1943 թվականի օգոստոսի 1-ին Ստալինի անձնական հանձնարարությամբ նա Ալժիր մեկնեց ֆրանսիացի գեներալ Շառլ դե Գոլի հետ կապ հաստատելու համար։  Առաջադրանքը կատարվել էր, և շուտով Մոսկվայում կայացավ դե Գոլի և Ստալինի հանդիպումը։

Այդ փաստաթղթի շնորհիվ Ֆրանսիան վերադարձնում էր գերտերության իր կարգավիճակը, իսկ գլխավորը` հնարավորություն ստանում հաղթող պետությունների հետ մի դաշինքում հայտնվել։ Ով իմանա, ինչ տեղ կզբաղեցներ Ֆրանսիան ժամանակակից քաղաքական ուժերի դասավորվածության մեջ, եթե չլինեին հետախուզության` խորհրդային հետախուզության ջանքերը։ 

Դժվար էր պատկերացնել, որ Աղայանցի նման լուրջ մարդը գրպանում միշտ կոնֆետ կունենար,բայց դա նրա՝ բոլորին հայտնի առանձնահատկությունն էր: Աղայանցի ծանոթներից քչերը գիտեին, որ նա ծանրագույն վիրահատություն է տարել` ապրում էր առանց մի թոքի։  Սակայն դա չէր խանգարում նրան:

Հովհաննես Աղայանցը ճանաչում ձեռք բերեց դեռ կենդանության օրոք. նա հետախուզության մեջ հազվադեպ գեներալի կոչում, հայրենիքի բարձրագույն շքանշաններ ստացավ։ Բայց, ցավոք, երկար չապրեց։ Արագ զարգացող քաղցկեղը 1968 թվականի մայիսի 12-ին խլեց Աղայանցի կյանքը, երբ դեռ չէր լրացել նրա 57 տարին։  Հովհաննես Աղայանցը թաղված է Նովոդևիչի գերեզմանատանը, կնոջ կողքին։