Այս ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցին գտնվում է Լոս Անջելեսում. գիտե՞ք՝ երբ է այն կառուցվել և ինչպես է կոչվում

Նկարում Սուրբ Լեոն տաճարն է կամ Բըրբանքի հայկական եկեղեցին, որը գտնվում է Լոս Անջելեսի Բըրբանք քաղաքում։ Տաճարի կառուցումը սկսվել է 2007 թվականին, և օծվել է 3տարի անց՝ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին։

Պատկեր:St Leon Armenian Cathedral.jpg

Սուրբ Լեոնին կից գործում են Զորայան թանգարանը, որտեղ կազմակերպվում են տարբեր երկրների հայ նկարիչների ցուցահանդեսներ, և Պայծառ Թուփանջյանի գրախանութը, ուր վաճառվում է հայկական գեղարվեստական և աստվածաբանական գրականություն:

2015 թվականի հունվարի 13-ին եկեղեցու բակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը: