Այս ՀԱՅՈՒՀԻՆ համարվում է Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսի Մարքրիտի դերի լավագույն դերակատարը խորհրդային թատրոնում. գիտե՞ք՝ ով լուսանկարում
Լուսանկարում հայ խորհրդային դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Շուշանիկ Հովհաննեսի Ցեցյանն է, ով առավել հայտնի է որպես Սյուզան Գարագաշ:

Գուրգեն Ջանիբեկյանը նրա մասին ասել է՝

Սյուզան Գարագաշը պատկանել է այն ստեղծագործողների շարքին, որոնք փայլել են իրենց ամպլուայում և պատվով դուրս եկել մյուս դերերում։ Նա ոչ պակաս հաջողությամբ հանդես է եկել թե՛ դրամատիկ, թե՛ խարակտեր դերերում։ Ամենագլխավորը նրա ստեղծագործության մեջ հանդիսացել է պարզությունը, խոսքը նրա մոտ արժեքավորված է եղել, պատկերավոր։ Կեղծ, վերամբարձ ինտոնացիաները խորթ են եղել նրա արվեստին, և նրա ձայնը, ներքին հույզերը վարակել են իրենց անմիջականությամբ։
Սյուզանը ծնվել է 1897 թվականի հուլիսի 20-ին Թիֆլիսում, նավթավաճառի ընտանիքում։ Սովորել է Հովնանյան դպրոցում։ Ամուսնացել է դերասան Մկրտիչ Թաշճյանի հետ և 1913 թվականին Լիլիա Թաշճյան բեմական անունով մտել է թատրոն և սկսել իր գործունեությունը։
1914 թվականին հրավիրվել է Բաքվի հայկական դրամատիկական խումբը, որտեղ աշխատում էին Սիրանույշն ու Վահրամ Փափազյանը։


Առաջին ամուսնությունը չի հաջողվել և Մկրտիչ Թաշճյանից բաժանվելով՝ Սյուզանը ամուսանցել է Մկրտիչ Գարագաշի (Միքայել Գարագաշ) հետ: Երկրորդ ամուսնությունից հետո բեմական գործունեությունը շարունակել է որպես Սյուզան Գարագաշ։
1922 թվականից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի դերասանուհի: Քնարադրամատիկական, կատակերգական ձիրքի, հոգեբանական խաղի շնորհիվ խաղացել է տարբեր ժանրերի պիեսներում։
Ինչպես արդեն նշվեց վերնագրում, Սյուզան Գարագաշը համարվում է Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսի Մարքրիտի դերի լավագույն դերակատարը խորհրդային թատրոնում:
Ցավոք, տաղանդավոր դերասանուհին կյանքից հեռացել է, երբ ընդամենը 47 տարեկան էր: