Հենց այս ՀԱՅԻ շնորհիվ ԽՍՀՄ-ը կարողացավ դուրս պրծնել «ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՕՂԱԿԻՑ». ինչպե՞ս ՀԱՅ ՏԱՆԿԻՍՏԸ առևանգեց գերմանացիների հրամանատարին

Հայերը համաշխարհային պատերազմի էջերում անգնահատելի դեր են ունեցել, հենց նրանց հերոսություններն են ապահովել պատերազմի հաղթական ավարտը: Այդ մեծանուն հերոսներից շատերի մասին այսօր արդեն մոռացել են, սակայն յուրաքանչյուր հայ պարտավոր է ճանաչել նրանց: Այսպիսով՝ շարունակելով հայ հերոսների մասին հոդվածները՝ այս անգամ եկել ենք Ձեզ պատմելու տանկիսս Մնացականովի ու նրա խիզախ արարքի մասին:

Ալեքսանդր Մնացականովի հրամանատարության ներքո գտնվող տանկային ջոկատը, հատելով գերմանացիների ծուղակը և գերեվարելով ֆաշիստական շտաբի ղեկավարին, հանկարծակի հանդիպեց Օրանիենբաումի կողմից հարձակվող 2-րդ հարվածային բանակի տանկային գնդին։ Այս պատմական հանդիպումը Լենինգրադի շրջափակման օպերացիայի ավարտ էր նշանակում։

1941 թվականի ամռանը Վլադիկավկազում ծնված Ալեքսանդր Մնացականովի 20 տարին նոր էր լրացել, նա սովորում էր Թբիլիսիի երկաթուղային ինստիտուտում, իսկ այս բուհի ուսանողներին ռազմաճակատ չէին տանում:

Արդեն 1942 թվականի սեպտեմբերին լեյտենանտ Մնացականովին ուղարկեցին ստանձնելու տանկային դասակի հրամանատարությունը նույն Ստալինգրադում. այնտեղ իսկական մսաղաց էր, փողոցային մարտեր։

Նրանք, ովքեր ողջ մնացին այն ժամանակ, զարմանում էին այդ փաստի վրա. ամեն ինչ ավարտվեց վերմախտի 6-րդ բանակի ջախջախումով ու նրա ողջ  մնացած մասի գերեվարումով. սա հենց այն հարվածն էր, որից Գերմանիան այդպես էլ ուշքի չեկավ։ 

1944 թվականի հունվարին խորհրդային հրամանատարությունը խնդիր դրեց սեղմ ժամկետներում լուծել Լենինգրադի շրջափակման հարցը. երկու կողմից գործի էին դրվել խոշոր ուժեր։ Մնացականովը այս գործում ունեցավ ճակատագրական ազդեցություն: Մնացականովի գլխավորած ջոկատը մտավ լենինգրադյան հունվարի սառցաջրի մեջ. նրանք միմյանցից անջատեցին վագոնները, քաշեցին տանկերի օգնությամբ, և այդ վագոնների արանքով  շարունակեցին գրոհը։ Մնացականովը լողալ չգիտեր։

Մի քանի օր անց ջոկատը Կիպենի մոտ դարանի հանդիպեց։ Ստիպված եղավ վերացնել այն, որն, իհարկե, առանց արժեքավոր գերիների չանցավ. գերմանական տանկերից մեկից ձեռքերը վեր բարձրացրած դուրս եկավ գերմանական շտաբի ողջ մնացած պետը։ Մնացականովի ստորաբաժանումը սլացավ Կիպեն, և բնակավայրի մուտքի մոտ անսպասելի հանդիպում տեղի ունեցավ 2-րդ հարվածային բանակի տանկիստների հետ. նրանք Օրանիենբաումի մոտից քշում էին գերմանացիներին։ Մի քանի ժամ անց պարզվեց, որ հանդիպումն այդ պատմական էր. հենց այս հանդիպումն են համարում Լենինգրադի շրջափակման վերջնական ավարտը։

Միայն մի մարտական հետախուզության ընթացքում ջոկատը ոչնչացրեց տարբեր տրամաչափի 10 հրանոթ, 10 ավտոմեքենա, 8 քարշակ, 3 շտաբային սայլակառք, շուրջ 15 բեռնատար, 3 գնդացրային դզոտ, 1 շտաբ և մի քանի հարյուր գերմանացի զինվոր և սպա։

Պատերազմից հետո Մնացականովն ավարտեց զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան, ծառայեց բանակում, գեներալ–լեյտենանտ և ռազմական դիվանագետ դարձավ.  աշխատեց Սիրիայում, Լիբանանում, Լաոսում և Մարոկկոյում։ Մարտական գեներալը կյանքից հեռացավ 2004 թվականի ապրիլի 24-ին՝ արդեն պաշտոնաթող լինելուց շատ հետո։