Հայկական «ՔԹԻ» ֆենոմենը, կամ «ՔԻԹԸ», որպես հայկական այցեքարտ

Ինչպես բոլորիս է հայտնի յուրաքանչյուր ժողովուրդ իրեն բնորոշ առանձնահատկություն ու այցեքարտն ունի։ Օրինակ հայերի մասին խոսելիս նշվւմ է հայկական քիթը։ Сalvert journal անգլալեզու ամսագրում տպագրած իր հոդվածում այդ թեման շոշափել է Էմիլ Բաբայանը։

Հայերին քիթ են տվել։ Հայկական քիթը յուրահատուկ ֆենոմեն է։ Մարդաբանները հաշվել են, որ հայերի քթի երկարությունը միջինը 58 մմ է։ Դա աշխարհում մեծությամբ երկրորդն է քրդերից հետո։

Հայաստանում նույնիսկ հնարավոր է հուշանվեր գնել քթի տեսքով` ակնոցի պատվանդան կամ մագնիս։ Մշակույթի հայ ականավոր գործիչների մեծամասնությունն ուներ այդ «այցեքարտը»։ Քիթը վառ արտահայտված է Առնո Բաբաջանյանի, Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանների վրա։ Այնուամենայնիվ, հայկական հպարտության առարկան միշտ չէ, որ ցանկալի է։

Շատ աղջիկների համար մեծ քիթն ամենևին էլ պարգև չէ, այլ ողբերգություն։ Պատահական չէ, որ Հայաստանում ամենահայտնի բժշկական միջամտությունը քթի վիրահատությունն է։