Նա զոհվեց վիրավոր ընկերներին կռվի դաշտից դուրս բերելիս․ Հերոս Լևոն Բաղինյանի պատմությունը
Մեր անմահ լեգենդներից էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս, կապիտան Լևոն Բաղինյանը: Լևոնը ծնվել է 1993 թ.-ին։ Ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան: Իսկ հետո վարժարանն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ստացել լեյտենանտի կոչում:
Երբ 2020 թ.-ին թշնամին հարձակվեց Արցախի վրա, Լևոնն իր զինակից ընկերների հետ մեկնեց առաջնագիծ, կատաղի մարտեր մղելով Վարանդայի առաջնագծում: Հերոսը զոհվել է հոկտեմբերի 14-ին՝ վիրավոր ընկերներին կռվի դաշտից դուրս բերելիս:

Երիտասարդ կապիտանը դեռ ծառայության ընթացքում աչքի է ընկել իր մարդկային հատկանիշներով: Միշտ հպարտացել է ազգային հերոսներ Մոնթեով, Սպարապետ Վազգեն Սարգսյանով, Թաթուլ Կրպեյանով, Ջիվան Աբրահամյանով, Նժդեհով:
Իզուր չէր, որ երբ ծառայության է անցել Սիսիանի զորամասում, միշտ հպարտացել է , որ ինքը իր զինակից ընկերների հետ անառիկ է պահում Սյունիքի դարպասները, իսկ 44-օրյա պատերազմը սկսելուց հետո արդեն Արցախում էր։ Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։