Սիրում էր հայրենիքը, վայելում էր զինվորների սերն ու հարգանքը․ հերոս Նարեկ Վարդանյանի պատմությունը

Մենք պետք է միշտ հիշենք մեր հերոս զինվորներին, քանզի նրանց շնորհիվ է, որ հիմա ապրում են խաղաղ ու հանգիստ երկնքի տակ։ Նրանք դարձան կենդանի ու անմահ լեգենդներ՝ իրենց սխրանքներով ու արիությամբ։ Հերոսներից էր արմավիրցի մեր անմահացած լեյտենանտը, ով լինելով ընդամենը 27 տարեկան, հասցրել էր 4 տարի շարունակ անձնվեր ծառայել Հայրենիքին։

Պաշտում էր հայրենիքը, ասում էր երբեք զինվորիս մենակ չեմ թողնի, բա իրենց ծնողները, ոնց կնայեմ ծնողների աչքերին եթե մի բան լինի։ Նարեկը սիրում էր Հայրենիքը, իր աշխատանքը և վայելում էր զինվորների սերն ու հարգանքը։ Լեյտենանտ Նարեկը ծառայել է Մատաղիսում , իսկ դեպքի օրը ՝ չարաբաստիկ Սեպտեմբերի 27-ին կռվել է Թալիշի դիրքերում։

Սկզբում կռվել են զենքերով, հետո դիրքավորվել են տանկերում։ Նշենք, որ նա տանկային դասակի հրամանատար էր։ Մինչև վերջ կռվելով հանուն Հայրենիքի, նա հենց իր վրա է վերցրել առաջին հարվածը, քանի որ միշտ նշանառությունը լինում է այն հատվածում, որտեղ հրամանատարն է։ Պայքարել է մինչ վերջ ու անմահացել հերոսի պես։