«Ների՛ր, որ անցա շիրիմիդ կողքով, բայց չխոնարհվեցի քո հողին, մի ծաղիկ անգամ չդրի». գիտե՞ք՝ ում են ուղղված Վարդգես Պետրոսյանի այս տողերը և էլ ի՞նչ են ասել մյուս ՀԱՅ ՄԵԾԵՐԸ նրա մասին

Ների՛ր ինձ, Պետրոս Դուրյան, ների՛ր, որ անցա շիրիմիդ կողքով, բայց չխոնարհվեցի քո հողին, մի ծաղիկ անգամ չդրի։ Ների՛ր ինձ, գուցե մի օր կլինի նաև գերեզմաննների հայրենադարձություն. դու տուն կգաս, և մենք քեզ կբերենք Հայաստանի բոլոր մեխակները։

Ինչպես արդեն պարզ դարձավ Վարդգես Պետրոսյանի այս տողերն ուղղված են Պետրոս Դուրյանին;

Ահա ևս մի քանի տողեր ուղղված նրան, որոնք ասել են մյուս հայ մեծերը:

Դուրյանի շատ երգերը ձևի տեսակներից էլ հասնում են մեծ կատարելության։ Առանձնապես նրբին ձևով էր կարողանում պոետը կառուցել բանաստեղծական տունը։
Վալերի Բրյուսով

Պատանի Դուրյանը մնում է հայ պոեզիայի պատմության մեջ որպես վառ, հրաշեկ շտրիխ։ Ի թիվս մյուս, ավելի հանդարտ բանաստեղծների՝ նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ ավյունը, անմիջական ապրումների ուժը, որոնք հաճախ ոչ միայն փոխարինում են «դպրոցին», «տեխնիկային», այլև անչափ վեր են բարձրանում դրանցից։
Վալերի Բրյուսով

Դուրյանի կարճատև կյանքը մի անդադրում մահ էր։ Եվ աշխարհում շատ քչերին է բախտ վիճակվել իրենց մահը դարձնել անմահություն։ Այդ քչերից մեկը Դուրյանն է։
Պարույր Սևակ

Այս երիտասարդը պիտի գերազանցե զիս։
Մկրտիչ Պեշիկթաշլյան

Ի դեմս Դուրյանի իտալական ժողովուրդը ծանոթանում է մի փաքրաքանակ ժողովրդի ներկայացուցչի, որն իր ժողովդրի գրության գաղափարներով ավելի քիչ չի ապրում, քան եվրոպական ուզածդ ժողովրդի բանաստեղծը։
Ալֆերեդո Վիոլանտե

Ե՛վ համոզմունքներով, և՛ խառնվածքով լինելով ռոմանտիկ՝ Դուրյանը համեմատաբար սակավաթիվ իր տաղերում աղաղակում էր աշխարհին իր կրքոտ սերը դեպի հարազատ ժողովուրդը, հավատն իր իսկ հանդեպ, իր տառապանքները, որոնք ամեն մի մտածող մարդու տառապանքը կարող էին լինել բանաստեղծի շրջապատում, և վերջապես՝ մարտակոչ նետեց աստծուն… որ թեև մի քիչ ռոմանտիկորեն չափազանցված է, սակայն զգացմունքի անկեղծությամբ հափշտակում է հոգին…
Վալերի Բրյուսով

Այլ սակայն այնքան սիրած, այնքան լացած եմ իրեն համար, իմ երիտասարդությանս առաջին տարիներուն իր ցավովը ցաված, տառապանքովը տառապած եմ երկարորեն, իր տենդերը, իր տագնապները տարիներու միջեն եկած հասած են ինծի, և կարծես մատներով դիպած եմ անոնց և ականջովս լսած, ինչպես պիտի ուզեի իր ժամանակին հասած ըլլալ ու գտնել իր նվիրական հյուղակին ճամփան ու լսել իրեն, թե ինչպես իր ցավերը կարձագվին և կթրթռան իմ հոգվույս մեջ…
Զապել Եսայան

«Իմ ցավը» վեհաշուք ու միանգամայն ցավատանջ ու ձևով կատարյալ պաշտելի հուշակերտ մըն է, անստույգ պալատ մը, զոր կարծես Դուրյան շարադրած է իբրև ցուցակ մը այն մյուս հրաշակերտին, որ է՝ «Իմ մահը»։ «Իմ ցավը» տաղին մեջ կմիանան Դուրյանի քնարին բոլոր լարերը, սիրո կարոտ ու կյանքի այդ արևեն զուրկ մնացած իր սրտի հառաչը, աղքատության որդեն կրծված իր թշվառ կյանքին մռայլ տեսիլը և իր շղթայակապ տարաբախտ հայրենիքին համար իր գորովագին սերը ու անոր ծառայություն մատուցել չկարանալու կսկիծը։
Ոսկի ճարմանդ մըն է «Իմ ցավը» տաղը:
Արշակ Չոպանյան