«Այս մշակույթը վրացիները հենց ՀԱՅԵՐԻՑ են սովորել». ինչու՞ էին հնում ՀԱՅԵՐԸ այսպես կառուցում տանիքները և ի՞նչ խորհուրդ ունեին դրանք

Հայկական մշակույթն ու ճարտարապոտությունը ունեն անզուգական նմուշներ, որոնցից յուրաքանչյուրն իր պատմական նշականույունն ունի: Այս հոդվածում որոշել ենք անդրադառնել հազարաշեն կառույցներին: Ինչու՞ էին մարդիկ շինությունները նման կերպ կառուցում:

Հազարաշեններ կառուցվում էին պատերին զուգահեռ ութից տասներկու անկյունանի շրջանակներով, որտեղ փոքր շրջանակները, հենվելով իրենց նախորդ մեծ շրջանակի վրա, տանիքի գագաթին ձևավորում են երդիկի բացվածքը:

Կան նաև հազարաշեններ, որտեղ հիմնական շրջանակների միջև ընկած բաց տարածությունները փակվել են մաքուր տաշած և խնամքով դասավորված տախտակներով: Շատ հաճախ շրջանակներն ու տախտակները զարդարվել են տարբեր քանդակներով: Հնում վարպետներն ամեն կերպ փորձել են այնպես անել, որ հազարաշեն առաստաղը ոչ միայն գեղատեսիլ լինի, այլ նաև թեթև:

Հազարաշենի հիմնական առավելությունն այն է, որ այն կառուցվում է ավելի կարճ հեծաններով և գերաններով, ինչն ավելի նպատակահարմար է անձրևաջրերի հեռացման համար:

Սակայն պետք է նշել, որ հազարաշենները միայն հայկական ժողովրդական ճարտարապետության մեջ չէ, որ հանդպում են:

Դրանք տարածված են նաև Վրաստանում, կովկասյան և ասիական հնագույն այլ ժողովուրդների մոտ: Սակայն ժողովրդական շինարարության այս ձևերն ավելի ակնհայտ երևում են հայկական աշխարհիկ և եկեղեցական ճարտարապետության մեջ: Հայկական հազարաշենների մասին խոսվում է նաև Քսոնոֆոնի «Անաբասիս» աշխատության մեջ:

Հայաստանում հազարաշեններն օգտագործել են թոնրատների առաստաղը կառուցելու համար: Հազարաշենի կառուցվածքն, ինչպես նաև երդիկը, որը գտնվում էր թոնրի վերևում, օգնում էր, որպեսզի ծուխը հեշտությամբ դուրս գա: