Մի զավեշտալի պատմություն ՀԱՅ ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ, որը քչերին է հայտնի. ինչպե՞ս հետախույզ ԳՈՀԱՐԸ մատնեց ամուսնուն

Այսօր գրեթե չի մնացել մեկը, ով չգիտի նրանց անուններն ու Խորհրդային Միության ու նաև ողջ աշխարհի պատմությնան մեջ նրանց թողած հետքի մասին. ամուսիններ ու լեգենդար հետախույզներ Գևորգ ու Գոհար Վարդանյանները:

Մեր ազգային հերոս, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանն անխոցելի է եղել նաև այն պատճառով, որ կողքին եղել է Գոհարը` նրա կինը և անփոխարինելի մարտական ընկերուհին։ Մարտական` բառի բուն իմաստով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա մտել է ապագա ամուսնու հակաֆաշիստական խմբի մեջ, 1943թ.–ին նույն խմբի կազմում մասնակցել Թեհրանի համաժողովում «մեծ եռյակի» առաջնորդների անվտանգության ապահովմանը (բացառվում էր, որ անհայտ լրագրողը կարողանար հայտնվել և հարց ուղղել ընկեր Ստալինին), իսկ Իրանից հետո աշխարհի շատ երկրներում։ Բայց այդ մասին քիչ է հայտնի, կամ ոչինչ հայտնի չէ։ 

Նրանք բացառիկ մարդիկ էին, ովքեր հավատարիմ մնացին ոչ միայն իրենց աշխատանքին ու հայրենիքին, այլ նաև ամուսնական սիրուն:

Բայց մի անգամ զույգի կյանքում մի զավեշտալի դեպք է տեղի ունենեւմ, որի պատճառով քիչ էր մնում բացահայտվեին:Գոհար Վարդանյանը հիշում է.

«Մի օր ես որոշեցի վարսավիրանոց գնալ և սանրվածք անել։ Վարսավիրանոցում մազերը գանգրացրել են և նստեցրել ֆենի տակ` մազերը չորացնելու։ Այդ ժամանակ ֆենը նման էր մեծ երկաթյա թասակի, որը գլխի կեսը ծածկում էր»։

Այդ ժամանակ Գևորգ Վարդանյանը փողոցում սպասելիս է եղել կնոջը։

«Ինչ–որ մի պահի ես տեսա նրան մեծ ապակյա ցուցափեղկի միջով։ Չգիտեմ, թե ինչ կատարվեց ինձ հետ, բայց հանկարծ ակամա ձեռքով արեցի և ռուսերենով կանչեցի նրան. «Ժորա, ես շուտով ավարտում եմ»։ Պատկերացնո՞ւմ եք իմ շոկը դրանից հետո։ Ես մեկ րոպե քարացած նստած էի, գլխումս մի միտք էր պտտվում` այդ ինչ արեցի։ Այնուհետև սկսեցի հետևել վարսավիրանոցի մարդկանց արձագանքին։ Փառք աստծու, իմ սխալը ոչ ոք չնկատեց»,–պատմել է նա։

Գոհար Լևոնի Վարդանյան (կեղծանունը` Անիտա)։ Իսկ կողքին` Գևորգ Անդրեյի Վարդանյան (կեղծանունները` Ամիր և Անրի)։

Թեպետ, կեղծանունները տապանաքարարին չեն գրում, գրում են միայն իսկական անունները։