ԼԵՆԻՆԸ այս ՀԱՅԻՆ համարում իր ամենավտանգավոր մրցակիցն ու ամենահավատարիմ օգնականը. ինչպե՞ս ՆԱ ԼԵՆԻՆԻ ձեռքի տարավ նրա սիրուհուն

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության թանգարանի հուշատախտակին Հակոբ Դավթյանի անունն առաջին տողում է փորագրված։ Ռուսական ու նույնիսկ բելգիական հեղափոխական, լրագրող, լենինգրադյան պոլիտեխի ռեկտոր, կուսակցական աշխատող ու դիվանագետ Դավթյանն առաջին հերթին փառք ու հարգանքի է արժանացել խորհրդային արտաքին հետախուզության կառույցներում։ Հենց դա էլ, ի վերջո, կործանել է նրան։

Յակոբ (Հակոբ) Դավթյանը ծնունդով Վերին Ագուլիս գյուղից է: Ծնվել է 1888-ին մանր առևտրականի ընտանիքում։ Հայրը նրան սովորելու էր ուղարկել Թիֆլիսի առաջին քաղաքային  գիմնազիա։ Հենց Թիֆլիսում էլ 1905 թվականին Հակոբն ընդունվեց բոլշևիկների կուսակցության շարքերը, իսկ երկու տարի անց ընդունվեց Պետերբուրգի համալսարան։ Այնտեղ էլ սկսվեց նրա ակտիվ հեղափոխական գործունեությունը, այնքան ակտիվ, որ նույն՝ 1907 թվականի դեկտեմբերին ուսանողին արդեն ձերբակալեցին։ Բելգիայում նրա անվան հետ կապված բազում լեգենդներ հյուսվեցին։

Այդ ժամանակ Բրյուսելում էր ապրում նաև անմոռանալի Ինեսա Արմանդը։ Նրանք ծանոթ էին, հեղափոխական գործերով շփվում էին, ու սա անհերքելի փաստ է։ Ենթադրությունները սկսվում են այստեղից ու այդ ծանոթության հետ կապված։

Հենց այդ ժամանակ Արմանդը ծանոթանում է Լենինի հետ ու նրա վստահելի անձն է դառնում, որոշ պատմաբաններ չեն կասկածում, որ նաև՝ սիրուհին։ Այլ պատմաբաններ, հերքելով կամ ընդունելով այդ փաստը, ավելացնում են, որ Արմանդը Դավթյանի սիրուհին է եղել։ Իբր, հենց դրանով է բացատրվում հեղափոխությունից հետո նրա սրընթաց կարիերան։ Նաև վարկած կա, որ Դավթյանը չի եղել Արմանդի սիրեկանը, այլ կազմակերպել է նրա ու Լենինի ժամադրությունները։ 

Ընդհանուր առմամբ, Դավթյանը ոտքի կանգնեցրեց ու կայացրեց արտաքին հետախուզությունը, բայց հետո արդեն պետք էին հատուկ գիտելիքներ ու հմտություններ, որոնք նա չուներ, ու ստիպված՝ նորից դիվանագիտական ասպարեզ վերադարձավ։ 

Իսկ հետո վրա հասավ 1936 թվականը և Լև Կամենևին` Դավթյանի ընկերոջը,  գնդակահարեցին «տրոցկիստ-զինովևական կենտրոնի» գործով: Կամենևի ու Զինովևի գործի «թելերը» ձգվեցին տարբեր ուղղություններով, և դրանցից մեկը բերեց դեպի Հակոբ Դավթյանը։ Այն ժամանակ չէին փրկում ո՛չ վաստակը, ո՛չ կապերը: Քննությունը կարճ տևեց. Դավթյանին գնդակահարեցին 1938 թվականի հուլիսի 28-ին՝ 149 մարդուց կազմված գնդակահարվողների ցուցակով։

Հակոբ Դավթյանին 1957 թվականին հետմահու արդարացրին, հետո անունն անմահացրին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության թանգարանի հուշատախտակին։