Այս ՀԱՅԻՆ աշխարհում անվանում են «Լավագույն դիակ». ինչպե՞ս նա ՀԱՅԿԱԿԱՆ անմեղ ֆիլմից դարձավ Ռուսաստանի գլխավոր «ԱՎԱԶԱԿԸ»

Եթե «Օսկարն» ունենար «Ֆիլմի լավագույն դիակ» անվանակարգ, ապա պարգևը, ամենայն հավանականությամբ, կստանար Վլադիմիր Եպիսկոպոսյան։

«Վոլոդյա, ինձ թվում է` ձեզ պետք է ոչ թե վաստակավոր արտիստի, այլ վաստակավոր դիակի կոչում շնորհել», – ասել է Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյը` դերասանին հանձնելով Ռուսաստանի վաստակավոր արտիստի վկայագիրը։

Եպիսկոպոսյանը չի նեղացել։ Ինչ ճիշտ է, ճիշտ է. էկրանին նրան, ընդհանուր առմամբ, սպանել են 51 անգամ։

Ինչո՞ւ են սպանել։ Որովհետև խաղացել է ավազակների, չարագործների և բռնաբարողների դերեր։ Թեև սկսել է «Ախթամար» ֆիլմում անմեղ դերից, որը նկարվել է «Հայֆիլմ» ստուդիայում հեռավոր 60–ականներին։

Նրան պարզապես նկատեցին փողոցում ու ու հրավիրեցին նկարահանումների: Նա սիրեց կինոաշխարհն ու հավերժ մնաց այնտեղ:

Նա երկու մետրից ավել հասակ ուներ, դե բասկետբոիլիստի համար իսկականն: Հայտնվելով Մոսկվայում` բասկետբոլիստ–դերասանը որոշել է նշել իր անունը Գորկու անվան կինոստուդիայի տվյալների բազայում, և դա ճիշտ քայլ է եղել։ Այդ ժամանակ խորհրդային կինոն սկսեց մեծ թափով նկարահանել մարտաֆիլմեր, դրանցից ամենահայտնին դարձել է ռեժիսոր Դուրովի «20–րդ դարի ծովահանները» ֆիլմը, իսկ Եպիսկոպոսյանը, կարելի է ասել, եղել է ֆիլմի աստղը։ Ուժեղ, բարձրահասակ, ձիգ, մազերը մինչև ուսերը` իսկը կինոչարագործ` անցած դարի պատկերացումներով։

«Անթիվ–անհամար ավազակների եմ խաղացել։ Ես դրան հանգիստ եմ վերաբերվում։ Նույնիսկ, երբ ինձ ֆիլմում չեն սպանում, տարօրինակ է լինում։ Գրեթե յուրաքանչյուր ֆիլմում ինձ կամ դանակահարում են, կամ պայթեցնում, կամ խեղդում», – լրագրողներին պատմել է Եպիսկոպոսյանը։

Միաժամանակ, Եպիսկոպոսյանը նկարահանվել է ոչ միայն կինոյում (առայժմ 112 ֆիլմ), նա սցենարներ է գրել, «Ռուսաստանի գլխավոր դին» ինքնակենսագրական պատմվածքների ժողովածուն և «Գլխավոր ավազակի նովելները» գիրքը։

«Երբ քայլում էի Մոսկվայում, մարդիկ մի կողմ էին քաշվում։ Հիմա, փառք աստծո, այլ ժամանակներ են, հիմա ավազակները նման են բանկիրների` էլեգանտ, սպիտակ օձիքներով… Իմ դերերով կարելի է ցույց տալ, թե ինչպես է փոխվել Ռուսաստանի գլխավոր ավազակը», – կարծում է դերասանը։