Այս ՀԱՅԸ հայտնաբերել է Աֆրոդիսիաս հնագույն քաղաքը. միայն իմանաք՝ ում հետ էր այդ ժամանակ «Ստամբուլի աչք» մականունը կրող պոլսահայ լրագրող- լուսանկարչը

Խոսքն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի մասին է՝ ծնված 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում։

Արա Գյուլեր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Արա Գյուլերին հիմնականում դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով։

Արա Գյուլերի համար հայ լինելն առավելություն է, ինչը նա երբեք չի թաքցրել |  ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ ...

Արա Գյուլերը սկզբնական կրթությունն ստացել է Պոլսի Մխիթարյան կրթարանում։ Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել Մուհսին Էրթուղրուլի թատերական դասընթացներին, որտեղ ձեռք բերված գիտելիքները հետագայում կիրառել է իր 9 թատերախաղերը գրելիս։

1950 թվականից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում՝ զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: 1958 թ. դարձել է ամերիկյան «Թայմ-Լայֆ» հանդեսի թուրքական մասնաճյուղի` Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել է միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ՝ ֆրանսիական «Փարիզ մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի թայմս»։ 1961 թվականին ավարտելով զինվորական ծառայությունը՝ աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում՝ գլխավորելով լուսանկարչական բաժինը։ Նույն թվականին անգլիական ամենամյա «Լուսաանկարչական տարեգիրք» ամսագիրը նրան ներառել է աշխարհի լավագույն յոթ լուսանկարիչների ցանկում։

2013 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի կապակցությամբ լուսանկարիչը ժամանել է Երևան:

Թուրքիայի վարչապետի հետ դեպի երկրի խորքը կատարած մի ուղևորության ընթացքում Գյուլերը հայտնաբերել է Աֆրոդիսիաս հնագույն քաղաքը (մ.թ.ա. 6-րդ դար)։ Նա նկատել է հունական սյուներին նմանվող ավերակները և հնագետների ուշադրությունը հրավիրել դրանց վրա։ Հնավայրը պեղելիս արդեն պարզվել է, որ այն իր մեջ է ամփոփում հունական մի հին մշակույթի ավերակները։

1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են՝ Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Բերտրան Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք։ Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է։

Ստամբուլի Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում բացվել է Արա Գյուլերի թանգարանը, որտեղ ներկայացված են արվեստագետի արխիվային լուսանկարները, պատմվածքները, նոթերը, տեսանյութերը, նկարները, անձնական իրերը, գրքերը, լուսանկարչական սարքերը:

Տաղանդավոր Արա Գյուլերը մահացել է 90 տարեկան հասակում, Ստամբուլում: