Հազվագյուտ լուսնակարի հետքերով․ բոլորն ուզում են իմանալ, թե ինչպես է դասավորվել ժպտերես ուսանողուհիների ճակատագիրը

Հայուհիները փոխում են ամեն ինչ։ Նրանց գեղեցկությունը անտարբեր չի թողել ոչ ոքի։ Նույնիսկ մարդիկ հետաքրքրվել են հեռավոր 60-ականներին արված մի լուսնկարով։Հեռավոր 1960թ–ին, երբ Հայկական ԽՍՀ–ն դարձել է 40 տարեկան, «Սմենա» ամսագրի թղթակիցները որոշել են շրջել Երևանի փողոցներում։

Արդյունքում այնպես է ստացվել, որ հայուհիներ Ժաննա Ամարջանյանը, Ջուլիետա Քաթայանը և Լաուրա Գևորգյանը հայտնվել են խորհրդային «Սմենա» ամսագրի էջերում։ Այդ լուսանկարը վերջերս հրապարակել են Instagram-ում հայկական սփյուռքի էջը վարողները։

Նշենք, որ Armdiaspora-ն պարբերաբար հրապարակում է հայերի հին և հազվագյուտ լուսանկարները, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է այս կամ այն ժամանակաշրջանի պատմությունը։

Հեռավոր 1960թ-ին գլխավոր հերոսուհիներ դարձած հայ աղջիկներին լուսանկարում կարելի է տեսնել լուսաշող և ուրախ հայ ուսանողուհիների կերպարում, որոնք իրար թև են մտել և քայլում են ընդարձակ փողոցում։

Օգտատերերից մեկը գրել է, որ աղջիկների անունները հետաքրքիր են, ինչ-որ մեկը ցանկացել է վերադառնալ այդ տարիներ, իսկ էջի ադմինիստրատորները նշել են, որ կցանկանային իմանալ` ինչպես է դասավորվել ժպտերես ուսանողուհիների ճակատագիրը։