18-ամյա ՀԱՅՈՐԴԻՆ փայլել է իր տաղանդով ամբողջ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. տեսեք, թե ինչ մրցանակի է ՆԱ արժանացել
Պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։
Մրցույթին մասնակցել է աշխարհի 34 երկրներից շուրջ 379 դաշնակահար։ Նրանց գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմի մեջ ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից:
Հաջորդիվ Արմեն Պուչինյանը մասնակցել է նաև Ավստրիայում կայացած «CLASSICALIA» Global Televised Music Competition մրցույթին:

Այն առանձնահատուկ է իր կառուցվածքով. այն բաղկացած է 4 փուլից, որոնցից առաջին, երկրորդ և կիսաեզրափակիչ՝ երրորդ փուլերը անցկացվում են հեռավար, իսկ չորրորդ՝ եզրափակիչ փուլը կայանում է կենդանի կատարումներով։ Մրցույթին մասնակցել են 286 դաշնակահար, և կիսաեզրափակիչ է անցել ընդամենը յոթ մասնակից. Արմեն Պուչինյանը յոթնյակում է:
Այսպիսի տաղանդաշատ երիտասարդների շնորհիվ ամբողջ աշխարհում բարձր է մնում ՀԱՅԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ անունը: Ինչ էլ լինի, մենք աչքի ենք ընկնում մեր ուժով և բացառիկ տաղանդով, որը բազմիցս ապացուցվել է նմանատիպ միջազգային մրցույթներում:
Երիտասարդ դաշնակահարին մաղթում ենք նորանոր հաջողություններ և ավելի մեծ բեմեր: