Կարդացե՛ք այս ԶԻՆՎՈՐԻ հերոսական արարքի մասին. 19-ամյա ՀԵՐՈՍ ՆՈՐԱՅՐԸ միայնակ ոչնչացրել է թշնամու 80 կենդանի ուժ

Հաղորդավար Նաիրա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմի քաջ զինվորների հերոսական պատմությունները և որոշ դրվագներ նրանց կյանքից:

Այսպիսի պատմություններ կարդալիս իսկապես հպարտություն ենք զգում, որ ունենք այդքան հզոր հայորդիներ, ովքեր չեն վախենում ոչնչից և պատրաստ են անգամ մինչև վերջին շունչը մարտնչել՝ հայրենիքի անկախության և պաշտպանության համար:

norayr

Ահա նման պատմություններից մեկը, որը պատմում է 19-ամյա հերոս Նորայրի մասին.

«Գուգարքից 19-ամյա ժամկետային զինծառայող Նորայր Նարիմանի Առաքելյանը, տեսնելով, որ Հադրութում գիշերը մարտի ընթացքում մեր խրամատ հասած ադրբեջանական դիվերսիոն խմբի հետ մնացել է միայնակ իր զինակից վիրավոր ընկերոջ հետ, իրեն չկորցնելով մտնում է թշնամու հետ փախչող զորքի մեջ և գնում նրանց հետ:

Խրամատից հեռու գտնվելով՝ Նորայրը հետ է ընկնում թշնամու զորքից և իր մոտ գտնվող երկու նռնակով ոչնչացնում է թշնամու մոտ ութսուն կենդանի ուժ։ Վերադառնում է խրամատ՝ վիրավոր ընկերոջը իր հետ տանելով հասնում մեր զորքերին։ Ճանաչե՛նք մեր հերոսներին»: