19-րդ դարի ՕՍՄԱՆՅԱՆ թղթադրամի վրա ՀԱՅԵՐԵՆ է գրված

Աշխարհում առաջին քառալեզու թղթադրամը շրջանառության մեջ է մտել 19-րդ դարում Օսմանյան Կայսրությունում: Առհասարակ, Օսմանյան Կայսրությունան բազմալեզու լինելն արտահայտված էր կյանքի բոլոր ոլորտներում, իսկ այստեղ ներկայացված է մեկ լիրա արժողությամբ թղթադրամի վրա կարելի է տեսնել 4 լեզու՝ օսմաներեն, հունարեն, ֆրանսերեն և հայերեն:

Թղթադրամը շրջանառության մեջ է եղել 19-րդ դարի վերջին՝ առաջին անգամ թողարկվելով 1880 թ., իսկ երկրորդ անգամ՝ 1890 թ.: Այս տեսակի օսմանյան թղթադրամներ կարելի է տեսնել Թուրքիայում այսօր: Դրանք ցուցոդրված են տարբեր հնաոճ ռեստորաններում, ցուցահանդեսներում և տոնավաճառներում: