Արենիի քարաձանվից գտնված, աշխարհում ամենահինը համարվող կոշիկը վտանգի մեջ է

2010 թվականին Հայաստանի Արենի 1 քարանձավում հայտնաբերվեց ավելի քան 5500 տարեկան կոշիկը, որն աշխարհում ամենահինն է համարվում: Կոշիկը պատրաստված է հավանաբար գոմշի կաշվից, 37 համարի է և հավանաբար եղել է կնոջ կոշիկ: Այն ուղարկվել է Մեծ Բրիտանիա հետազոտությունների, իսկ հետո վերադարձվել Հայաստան: Իսկ այժմ, կոշիկը վտանգի մեջ է:

Կաշին, որից պատրաստված է կոշիկը, չորանում է ցերեկային լույսի ներքո։ Քարանձավի խոնավ միջավայրից դուրս գալուց հետո կոշիկը բաց երկնքի տակ արտաքին մոդիֆիկացիաների է ենթարկվել։ Հայաստանի կառավարությունը մոտ 10 մլն դրամ է հատկացրել այս պատմական հայտնագործությունը պահպանելու համար։ Այդ միջոցները կուղղվեն հատուկ պայմանների ստեղծմանը, որոնք կնպաստեն կոշիկի պահպանմանը: