«Չենթարկվեց նահանջ հրամանին, պայքարեց ՀԱՅՈՑ հողի համար, պայքարեց մինչև վերջին շունչը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ստեփանին

Ստեփան Խաչիկի Դանոյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 24-ին Երևանում։ Սովորել է տեղի թիվ 53 հիմնական դպրոցում, այնուհետև՝ թիվ 46 դպրոցում։ Հայոց բանակ զորակոչվել է 2015 թվականին: Ծառայել է Զինավանում որպես հետախույզ սակրավոր։ Ծառայության ընթացքում մասնակցել է նաև Ապրիլյան քառօրիային։

Ստեփանը զորացրվելուց հետո սովորել է հաշվապահություն BAS ընկերությունում։ Հաշվապահությունը ավարտելուց հետո աշխատել է Երևան Մոլի Parfois խանութսրահում որպես պահեստապետ։

Պատերազմն սկսելուն պես Ստեփանը կամավորագրվել է և երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, մեկնել Մարտակերտ։ Հոկտեմբերի 1-ին տեղափոխել են Մատաղիս։ Հենց այդ օրն էլ վերջին անգամ խոսել է մոր և քրոջ հետ, ասել է՝ ամեն ինչ լավա, մի անհանգստացեք, պատերազմը հենց ավարտվի տուն կվերադառնամ։

Նույն օրը եղել է ուժեղ հրետակոծություն, ստացել են նահանջի հրաման, սակայն Ստեփանը չի ենթարկվել և չի նահանջել։

Անմահացել է հոկտեմբերի 7-ին էլ Մատաղիսում։ Ստեփանը հողարկավորված է Եռաբլուր Զինվորական Պանթեոնում։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...