Եղե՞լ եք Կապուտան լճում․ եկեք տեսնենք, թե ի՞նչ գիտենք նրա մասին

Կապուտան լիճը, որը հայտնի է նաև Գոգի, Գյոկգյոլ, Կապույտ լիճ անուններով, համարվում է Հայաստանի ամենախորը լճերից մեկը։ Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8,5 կմ հարավ–արևմուտք։

Կապուտան լիճը ունի 3286 մ բարձրություն ծովի մակարդակից։ Նաև հանդիսանում է սառցադաշտային ծագում ունեցող լիճ։ Ինչպես նաև լճակից սկիզբ է առնում Քաջարանց գետակը։

Լիճը նաև գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում: