Գիտեի՞ք, որ Շիկահողի արգելոցը Հայաստանի մեծությամբ երկրորդ արգելոցն է․ եկեք տեսնենք, թե ինչ կենդանիներ ու բույսեր կան այստեղ

Շիկահողի արգելոցը ստեղծվել է 1958 թվականին։ Արգելոցը գտնվում է Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում։
Արգելոցի տարածքը կազմում է մոտ 10 330 հեկտար, բայց այն խիստ մասնատված ռելիեֆ ունի, ինչպես նաև շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները։

Արգելոցի տարածքում հանդիպում են գյուրզա, ջրային և սովորական լորտուներ, քարարծիվ, գորշ արջ, վարազ, գայլ, աղվես, գորշ նապաստակ, լայնականջ ոզնի, բեզոարյան այծ, վայրի ոչխար, հովազ։ Իսկ բուսական աշխարհից այստեղ կարող ենք տեսնել բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով։ Արգելոցի տարածքում հանդիպող կենդանական ու բուսական աշխարհի շատ տեսակներ գրանցված են Կարկիր գրքում։

Շիկահողի արգելոցը համարվում է Հայաստանի մեծությամբ երկրորդ անտառային արգելոցը, որի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 29 հազար հեկտար։