Գիտե՞ք՝ ինչու Զորավար Անդրանիկը ապտակեց Շիրվանզադեին. ՄԻՋԱԴԵՊ, որ մասին քչերը գիտեն

1917 թվականին, Թիֆլիսի Սոլոլակ թաղամասի սրճարանում եռուզեռ էր, երբ ներս մտան Զորավար Անդրանիկն ու նշանավոր գրող Վահան Թոթովենցը։ Բոլորը հարգանքով լռեցին, իսկ Զորավարի վաղեմի բարեկամ Ռոստոմը առաջ եկավ ու ողջագուրվեց։ Բայց այդ պահին կողքի սեղանից լսվեցին Շիրվանզադեի խոսքերը՝ ուղղված Զորավարին.

-Հը, Զորավար, փրկեցի՞ր Արևմտյան Հայաստանը…: 

Դրան իսկույն հետևեց Անդրանիկի ապտակը, և Շիրվանզադեն հայտնվեց հատակին։ Շուտով Անդրանիկին դիմեց Շիրվանզադեի մորաքրոջ տղան՝ նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը և ասաց.

-Ներո՛ղ եղիր, Զորավա՛ր, գինով է: