«Ես ինձ արվեստի հրաշալի աշխարհի համեստ մշակն եմ համարում». գիտե՞ք՝ ով է խոսքերի հեղինակը և ինչն է եղել նրա ստեղծագործությունների կարևոր թեման

Խոսքերի հեղինակը հայ նկարիչ, գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Նիկողոսի Գրիգորյանն է ծնված 1932 վականի դեկտեմբերի 6-ին Կրասնոդարում։

Սովորել է Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1957 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։

Զուլում Գրիգորյանն աշխատել է կոմպոզիցիայի և բնանկարի ժանրերում, գործերն աչքի են ընկնում հոգեբանական խորությամբ և դրամատիզմով։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972), Չեխոսլովակիայում (1972), Գերմանիայում (1977), ԱՄՆում (1977), Դանիայում (1978), Ֆրանսիայում (1977, 1978), Մոսկվայում (1987), Երևանում (1994, 1998), Վիեննայում (2002):

Զուլում Գրիգորյանի ստեղծագործություններում կարևոր տեղ է գրավել Մեծ եղեռնի թեման, առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր։ «Մղձավանջային օրերը» եղեռնի թեմայով արված շարքի կոմպոզիցիոն յոթ ստեղծագործություններից առաջինն էր։ Հայրենասիրական թեմայով աշխատանքների շարքը լրացնում են «Ձեյթունցիներ», «Կարոտ», «Տեսիլք», «Արդարադատություն», «Երեք սերունդ», «Գարուն էր» գործերը։

Գրիգորյանի երփնագիրը հյութեղ է, գերակշռողը՝ արծաթավունը, մոխրագույնը։ Քսվածքը կրքոտ, լարված, որ հաճախ համեմվում է քնքուշ և նուրբ կատարված հատվածներով։ Զուլում Գրիգորյանի բնանկարներն ու նատյուրմորտները տոգորված են սիրով հանդեպ ազգային, կենցաղային իրերը, որոնք կարծես գալիս են լրացնելու պատմական թեմաների նյութերը, որպես լուռ վկաներ անցյալի, որոնք եղել են ու ապրել եռուն կյանքով:

Զուլում Գրիգորյանը մահացել է 2018թականին, 85 տարեկան հասակում: