Գիտե՞ք, թե ով է կառուցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը․ այս ՀԱՅԻՆ պարտավոր ենք ճանաչել

Լավրենտի Բարսեղյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 7-ին Երևանում: 1954-1959 թվականներին Բարսեղյանը սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ազգագրության ինստիտուտում:

1967 թվականին նշանակվել է Շինարարության պետական կոմիտեի հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության պետի տեղակալ: 1968–1972 թվականներին ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1978–1985 թվականներին՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրեն։ 1988–1991թվականներին ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետն էր, իսկ 1992–1995 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալ:

Լավրենտի Բարսեղյանը արժանացել է Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։