Գիտեք, թե որտե՞ղ է ուրարտական արքա Ռուսա 1-ի հրամանով կառուցվել ամրոց և ի՞նչ անվանում է այն ստացել

Մարտունի քաղաքի տարածքում է գտնվում ուրարտական Ռուսա 1-ի հրամանով կառուցված ամրոցի ավերակները։
Թեյշեբաինի ամրոցը կառուցվել է Ք.ա. I հազարամյակում և գտնվում է Ծովինար ու Արծվանիստ գյուղերի միջև գտնվող մի բարձրավանդակի վրա:

Ամրոցի մեծ մասը գրավել է քառանկյունի ձև ունեցող միջնաբերդը, որն իր երկու կողմերում ուներ դեպի ներս նայող աշտարակներ: Ամրոցի պատերն ունեին երկշար կառուցվածք` երկու կողմից խոշոր բազալտների արանքը լցված է մանր քարերով:

Ամրոցի հարավային կողմում` հարավ-արևմտյան ուղղությամբ ձգվում է տարբեր չափերի կրոմլեխներով ընդարձակ դամբարանադաշտը։

Ամրոցի հյուսիսային կողմի քարաժայռի վրա փորագրված է ուրարտական թագավոր Ռուսա 1-ի սեպագիր արձանագրությունը, ինչից իմանում ենք, որ նա գրավել է այստեղ գոյություն ունեցող մի ամրոց, վերակառուցել է այն և անվանել «Թեյշեբա աստծո քաղաք»։