Իսկ դուք գիտե՞ք, որ Գյումրին ընդգրկվել է աշխարհի 17 ամենագեղեցիկ քաղաքների շարքում

Այժմ Հայսատանի համար բացվում են նորանոր դռներ։ Մարդիկ սկսում եմ ավելի լավ ճանաչել մեր երկիրն ու այն համարել զբոսաշրջության կարևոր կետերից մեկը։ Մատչելի ավիատոմսերի շնորհիվ Գյումրի քաղաքը մեծ հնարավորություններ ունի եվրոպացի զբոսաշրջիկների համար։

Forbes պարբերականն առանձնացրել է ճանապարհորդելու համար 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկը, որում ընդգրկել է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին:

«Տարեցտարի Գյումրի քաղաքն ավելի քիչ են ասոցացնում 1988 թվականի ավերիչ երկրաշաժի հետ։ Գյումրի հարկավոր է այցելել գարնանը, երբ ձմեռն ավարտվում է, բնությունը զարթնում է խորը քնից և հայերը նշում են Զատիկը», — գրում է պարբերականը:

Նյութի հեղինակները հատկապես շեշտում են քաղաքի նորաձև սրճարանները, որոնք բացվել են վերջին տարիներին, ընդգծելով, որ այնտեղ հայկական կոլորիտի և եվրոպական ազատության ներդաշնակ խառնուրդ կա: Դե իսկ հայկական ուտեստների մասին խոսք չկա։

Forbes- ը խորհուրդ է տալիս անպայման փորձել Գյումրու ազգային խոհանոցը և ռեստորաններում անպայման պանրախաշ պատվիրել: Պարբերականում նշվում է նաև, որ քաղաքում անմիջական մթնոլորտ են ստեղծում գյումրեցիները; Հատկապես նրանք իրենց հումորի զգացումով են առանձնանում։  Առաջարկությունների ցանկում Forbes-ը ներառել է նաև այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Լոնդոնը, Թբիլիսին, Մեխիկոն, Պերուն և այլն: