«Թումանյանի որդուն դուրս թողեցին ճեմարանից վարձը չտալու պատճառով, սակայն նա իր վերջին կոպեկը տվեց ՀԱՅ զոհերին թաղելու համար».ՀԱՅ ազգին անձնուրաց նվիրված ԹՈՒՄԱՆՅԱՆԻ քայլը

1915 թվականի ջարդերի ժամանակ Թումանյանը հոգ էր տանում ոչ միայն որբերի, այլև յուրաքանչյուրի մասին, ով իրեն շրջապատում էր: Նա նույնիսկ հոգ էր տանում մահացածների մասին:

Այդ օրերին մահերն այնքան շատ էին, որ դիակները սայլերով էին տանում թաղելու: Եվ այդպիսի մի օր սայլապանը հրաժարվում է կատարել իր աշխատանքը՝ պատճառաբանելով, թե Էջմիածնի պաշտոնեությունը չի վճարել իր աշխատավարձը, և ինքն այդ օրը չի թաղելու մահացածներին:

Հուսահատ Թումանյանը, այն դեպքում, որ ինքը, կարելի է ասել, որ սնանկ վիճակում էր, բացի այդ, որդեգրել էր տասնյակից ավել որբերի, հավաքում է իր ունեցած վերջին դրամը, տալիս է սայլապանին, որպեսզի հանկարծ մեռելներն անթաղ չմնան: Իսկ այդ նույն ընթացքում Գևորգյան ճեմարանից դուրս էին թողնում Թումանյանի որդուն՝ վարձը չվճարելու պատճառով:

Չգիտես էլ՝ ինչ խոսքերով բնութագրես նրա այս քայլը, և ոչ միայն այս: Ամենայն Հայոց Բանաստեղծը, մեծն Թումանյանը իր ժողովրդի, իր հայ ազգի համար այնքան բան է արել, անձնվիրաբար ծառայել է իր ազգին՝ մոռացության տալով իր սեփական հոգսերը, անտեսելով իր ցավերը, իր առողջությունը…

«Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան… մի մեռնողից դեպի մի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում»:
Վահան Թոթովենց