ՀԱՅ դասականները Հովհաննես Շիրազի մասին․ այս խոսքերը յուրաքանչյուրս պետք է կարդանք

Հովհաննես Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Շիրազը սփյուռքի մեջ ամենաժողովրդական և սիրված բանաստեղծն է, հուզիչ կապ է մեր և մեր հայրենիքի ժողովրդի մեջ, նրա ձայնը սփյուռքում սրեր կգրավե… Տարբեր լարեր կան անոր քնարին վրա, թե՛ աշուղական, թե՛ քնարական, թե՛ փիլիսոփայական և նկարագրով էլ, որպես մարդ, նա հրաբխային բանաստեղծ է։
ԼևՈՆ-ԶԱՎԵՆ ՍՅՈՒՐՄԵԼՅԱ

Ապագայում ևս շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի, ինչպես այսօր մենք մոռացված խոտեր ու ծաղիկներ ենք փնտրում` մեր հիվանդ մարմինը բուժելու համար։ Այն անթառամը, որ կա շիրազյան բանաստեղծության մեջ, սքանչելի բույր ունի և ապաքինող բաղադրություն։
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Նա ինձ համար առասպել է: Առասպել էր բոլորի համար Հայաստանի բոլոր բնակավայրերում , Սփյուռքի բոլոր ընտանիքներում: Ես դեռ չեմ կարողացել ինձ համար պարզել այդ առասպելի խորհուրդը: Երևի այդքան պարզ ու սովորական մարդու մեջ դրված արտակարգ հանճարն էր:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Շիրազի անունը լսելիս պետք է ոտքի կանգնել և անընդմեջ ծափահարել: Այդպես է, որովհետև հայրենիքի մի հերոս էլ Շիրազն էր:

Շիրազը մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյությունը… Շիրազը թանկագին հոգի մըն է, ես շատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե, լսել անոնք։ Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ։
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ